Մուտք
Ցանկանում եք Ձեր լոկալ ցանցում ունենալ հայելային կայքը, գրեք info@ayb.am
OpenCourseWare-ը աշխարհի տեխնիկական ամենահեղինակավոր բուհերից մեկի` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT / Massachusetts Institute of Technologies) ծրագրերից է, ըստ որի ինստիտուտի ուսումնական բոլոր նյութերը հասանելի են դարձել բոլորին առցանց (on-line) տարբերակով, անվճար, աշխարհի ցանկացած վայրից: MIT OCW-ն համարվում է Ինտերնետային ամենալայնածավալ հրատարակություններից մեկը` ներառելով ավելի քան 1900 ուսումնական ծրագրեր:
«Այբ» կրթական հիմնադրամի եւ MIT-ի միջեւ կնքված «Համագործակցության հուշագրի» համաձայն, հիմնադրամին են վստահվել MIT OpenCourseWare հայելային կայքէջի սերվերի` Հայաստանում տեղադրման եւ տեխնիկական սպասարկման իրավունքները:
Այսպիսով, OCW-ի ռեսուրսները եւ MIT-ի ուսումնական նյութերը, ներառյալ դասախոսությունների տեսագրություններն ու ձայնագրությունները, հրապարակումներ, հոդվածներ, ռեֆերատներ եւ այլն, հասանելի են դարձել ցանցերին միացած Հայաստանի գրեթե բոլոր համալսարանների եւ ինստիտուտների ուսանողների ու դասախոսների, ինչպես նաեւ դպրոցների բարձր դասարանցիների համար`
առանց Ինտերնետ մտնելու:
Քանի որ Հայաստանում Ինտերնետի որակը, արժեքը եւ տարածվածությունը հեռու են բավարար լինելուց, OCW-ի հայելային կայքէջի սերվերի տեղադրումը եւ միացումը տեղական ցանցերին լուրջ քայլ է կրթության զարգացման ուղղությամբ:
MIT OpenCourseWare հայելային կայքէջը Հայաստանում`
ocw.mit.am հասցեով: